«Խատուտիկի գինի» (Ռեյ Բրեդբըրի)
Եթե չիմանայի, որ «Խատուտիկի գինու» և «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» վեպերի հեղինակը նույնն է, երբևէ գլխի չէի ընկնի:Նախ, շնորհակալություն
Հիմա տպավորություններս: Երեք բառով կարող եմ նկարագրել. համով, արևոտ ու բարի, ոնց որ խատուտիկն ինքն է:
Էս էն գրքերից էր, որ արագ զարգացող սյուժե չունի, և ուզում ես հավերժ կարդալ: Անընդհատ հետ ու առաջ ես անում, նույն նախադասությունը մի քանի անգամ կրկնում, երբեմն՝ բարձրաձայն:
Լիքը սիրուն մտքեր կային (չեմ ուզում մեջբերել, որովհետև թարգմանելու հավես չունեմ, իսկ բիրիքով անգլերեն տեղադրել չեմ ուզում): Ու դրանց ամբողջ սիրությունը նրա մեջ էր, որ երեխաներն էին դրանք արտահայտում: Որևէ պրիմիտիվ գրող հաստատ կարող էր նույն երկխոսություններով սիրահար զույգեր սարքել ու լրիվ հարամ անել: Իսկ «Խատուտիկի գինու» հանճարեղությունը հենց նրա մեջ էր, որ երեխաները բացահայտում էին աշխարհը, ու դա տեղի էր ունենում շատ համով ու սիրուն ձևով: Էն, որ պնդում էին, որ ծեր կանայք երբևէ փոքրիկ աղջիկներ չեն եղել, որ զգում են, որ ապրում են, որ հիշում են ամառվա յուրաքանչյուր օրը, որովհետև պուճուր են: Ամենահավեսն էն էր, որ ես էլ իմ կյանքում մի նմանատիպ ամառ հիշեցի, երբ բոլոր օրերը տպավորվել էին, ու ինչ-որ կախարդանք կար դրա մեջ:
Հավես էր նաև, որ յուրաքանչյուր օր իրեն համապատասխան խատուտիկի գինու շիշն ուներ: Հենց դրանով էլ գիրքը վերջանում է:
Ընդհանուր առմամբ, «Խատուտիկի գինին» երկու տարբեր գրքերի հետ կհամեմատեի: Մեկը Էդիթ Նեսբիթի «Երկաթուղու երեխաներն» է. էսքան բարություն մեկ էլ այնտեղ եմ տեսել: Իսկ մյուսը Հեմինգուեյի «Տոն, որը միշտ քեզ հետ է»-ն է. մեկ էլ այնտեղ էդքան շատ զգալու բան կար: Բրեդբըրին Գրին Թաունի ամառն է նկարագրում, իսկ Հեմինգուեյը՝ Փարիզի գարունը:
Բոլոր դեպքերում, կարծում եմ՝ ճշմարտության հողի վրա ստեղծված գրքերն ամենալավն են: Ու ինչքան շատ է մեջն իրականության տոկոսը, էնքան հաճելի է:









